ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԻՊ-ը պնդում է, որ ինքն է կործանել ռուսական A-321-ը

ԻՊ-ը պնդում է, որ ինքն է կործանել ռուսական A-321-ը
02.11.2015 | 22:56

«Իսլամական պետություն» խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում, ըստ գրոհայինների, ցուցադրվում է Եգիպտոսում ռուսական ուղևորատար օդանավի կործանման պահը: Տեսանյութը ներկայացնում է Daily Mail-ը` հավելելով, որ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցնում 224 մարդու կյանք խլած ավիավթարի պատասխանատվությունը: Տեսանյութում ընկնող օդանավ է պատկերվում, սակայն տեսանյութի իսկությունը պարզված չէ: A-321 ռուսական օդանավը կործանելու մասին տեղեկություն ԻՊ-ին կից ահաբեկչական խմբավորումը տարածել էր նախօրեին, սակայն Եգիպտոսի և Ռուսաստանի իշխանությունները հերքել են ահաբեկիչների կողմից օդանավի կործանման հավանականությունը: ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեն հայտարարել էր, որ Airbus 321-ը կործանվել է օդում:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ